ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալի» դեմ առաջին խաղից առաջ պատասխանել է այն հարցին, թե ինչպես են նախապատրաստվում անգլիական ակումբի ստանդարտ խաղարկումներին, հաղորդում է RMC Sport-ը:
«Այո՛, պատրաստվում ենք «Արսենալի» ստանդարտներին, ինչպես խաղային բոլոր բաղադրիչներին, այլապես մարզչական արտոնագիր չէինք ունենա»,- ասել է իսպանացին:
«Արսենալ» – ՊՍԺ առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ»-ի ուղիղ եթերում:


