Logo

Լուիս Էնրիկե. «Պատրաստ ենք ցանկացած սցենարի»

23:53 / 14.04.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա խաղի մասին, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Մենք ցանկանում ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք մեզ կառաջադրի «Ասթոն Վիլան»: Մեր նպատակը հաղթանակն է: Մեզ համար միշտ կարևոր է գալ այնպիսի ստադիոն, ինչպիսին է «Վիլա Պարկը» և լինել մրցունակ: Մենք հաճույք ենք ստանում ինչպես տանը, այնպես էլ դրսում խաղալուց: Դա խնդիր չէ, այլ մոտիվացիա:

Մենք պետք է կենտրոնացած մնանք մեր նպատակների վրա: Պատրաստ ենք հաղթելուն: Մենք պատրաստվում ենք յուրաքանչյուր սցենարի: Սա հետաքրքիր մրցաշար է: 

Մենք հաղթել ենք առաջին խաղը, բայց չենք ենթադրում, որ առաջ կգնանք: Մենք հաղթելը շարունակելու հավակնություններ ունենք: Ցանկանում ենք ապացուցել, որ ունենք կիսաեզրափակիչ դուրս գալու որակ»,- ասել է իսպանացի մասնագետը:

Փարիզում կայացած խաղում ՊՍԺ-ն հաղթել է 3-1 հաշվով: «Վիլա Պարկում» նշանակված հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին և ժամը 22:45-ից կլինի «Ֆասթ Սպորտ 1»-ի ուղիղ եթերում:

«Ուզում ենք պատմություն կերտել». Ունայ Էմերին՝ ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղի մասին

«Ռեալ» - «Արսենալ», «Ինտեր» - «Բավարիա». Մրցավարական անձնակազմը

«Բ. Դորտմունդ» - «Բարսելոնա», «Ասթոն Վիլա» - ՊՍԺ. Մրցավարական անձնակազմը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ