Logo

Լուիս Էնրիկե. Պարտության պատասխանատուն ես եմ

12:21 / 05.10.2023Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ՉԼ-ի խմբային փուլում «Նյուքասլից» կրած խոշոր հաշվով պարտությունից հետո արել է առաջին մեկնաբանությունը:

«Ես եմ առաջին հերթին պատասխանատու թիմի այս արդյունքի համար։ Նվիրումն օպտիմալ էր: Արդյունքն արդար է, բայց հաշիվը չափազանց մեծ է, թեև մենք պետք է ավելի լավ խաղայինք: Կան կետեր, որոնք պետք է բարելավենք։ Ինձ դուր չեկավ այն, ինչ մենք արեցինք մրցակցի տուգանային հրապարկի մատույցներում: Ֆուտբոլիստներն արեցին այն, ինչ ես խնդրել էի: Սխալներ թույլ տվեցինք և գոլեր ընդունեցինք։ Այս մակարդակում դա անկարելի է»,- Le Parisien-ի հետ զրույցում, ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։

Հիշեցնենք, որ 20 տարի անց Չեմպիոնների լիգա վերադարձած «Նյուքասլը» 4:1 հաշվով առավելության էր հասել ՊՍԺ-ի նկատմամբ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ