ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ամփոփել է «Կլերմոնի» դեմ արտագնա խաղը (0-0): Իսպանացին, խաղադաշտի որակով պայմանավորված, գնդակի տեղաշարժը համեմատել է ցատկոտող նապաստակի հետ:
«Խաղադաշտի որակը խնդիր էր երկու թիմերի համար էլ: Գնդակն այնպես էր շարժվում, կարծես ցատկոտող նապաստակ լիներ:
«Կլերմոնը» կարող էր նաև հաղթել. նրանք մի քանի հնարավորություն ունեին: Մենք նույնպես ավելացրինք, բայց խաղադաշտի որակը խանգարեց:
Ավելի շատ հնարավորություններ ստեղծեցինք, քան մրցակիցը, գերազանց խաղացինք: 21 հարված, 10-ը՝ դարպասին. խաղացողներս ամեն ինչ արեցին, որպեսզի հաղթանակի հասնենք: Բայց մենք չկարողացանք լուծել այդ «նապաստակի» հարցերը»,- RMC Sport-ը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքը:
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ն 7 խաղից հետո 12 միավորով 5-րդ տեղում է: