Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղի արդյունքը (0-1), հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
«Մենք ավելի լավն էինք, քան «Լիվերպուլը»: Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք և փայլուն խաղացինք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Կարծում եմ՝ մենք ավելիին էինք արժանի:
Չեմ կասկածում, որ ՊՍԺ-ն ի զորու է անցնել հաջորդ փուլ: Սա դիմակայության առաջին հանդիպումն էր, կորցնելու ոչինչ չունենք: Եթե կրկնենք այսօրվա սցենարը, ապա կարող ենք անցնել հաջորդ փուլ»,- ասել է իսպանացի մասնագետը:
ՊՍԺ-ն 28 հարված էր կատարել Առնե Սլոթի գլխավորած թիմի դարպասի ուղղությամբ, իսկ մրցակիցը՝ 2, սակայն պարտվել էր 0-1 հաշվով: