ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոստովանել է, որ անկեղծ չի եղել «Ռենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպմանը նախորդած մամուլի ասուլիսին, տեղեկացնում է L’Equipe-ը:
«Ես ստել եմ: Իհարկե, նախորդ խաղերից առաջ էլ եմ մտածել «Լիվերպուլի» մասին: Վիճակահանությունից հետո միշտ մտածել եմ «Լիվերպուլի» դեմ խաղերի մասին»,- ասել է իսպանացին:
Հիշեցնենք, որ Անգլիայի 19-ակի չեմպիոնը մրցակցի դաշտում նվազագույն հաշվով առավելության էր հասել ՊՍԺ-ի հետ պայքարում:
Պատասխան խաղը կկայանա այսօր և ժամը 23:45-ից կցուցադրվի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի եթերում:


