ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն գովեստի խոսքեր է ասել «Լիվերպուլի» ու նրա մարզիչ Առնե Սլոթի մասին, հայտնում է RMC Sport-ը:
«Դժվար էր Կլոպի աշխատանքից հետո ավելի թիմ ստեղծել, բայց Սլոթին դա հաջողվեց: Այս «Լիվերպուլը» գրեթե կատարյալ թիմ է:
Դա մոտիվացնում է ՊՍԺ-ին ավելի լավը դառնալ նրանց հաղթելու համար: Մենք վաղը պետք է ավելի շատ տիրենք գնդակին, ավելի շատ գոլային պահեր ստեղծենք ու լավ պաշտպանվենք»,- ասել է իսպանացին»:
ՊՍԺ-ն ու «Լիվերպուլը» հանդիպելու են Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում: