ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակնկալում է, որ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում «Տոտենհեմի» հետ բարդ հանդիպում է սպասում, հաղորդում է RMC Sport-ը:
«Չեմպիոնների լիգայից առաջ մարզվելն ավելի հեշտ է, ճառերի կարիք չկա, քանի որ ֆուտբոլիստներն այլ կերպ են տրամադրված։ Չեմպիոնների լիգան մեր մրցաշարն է, մենք գործող հաղթողներն ենք և ցանկանում ենք շարունակել նույն ոգով։
«Տոտենհեմը» շատ լավ է սկսել մրցաշրջանը, մինչև այժմ չի պարտվել Չեմպիոնների լիգայում։ Նրանց խաղացողների մեծ մասը հանդես է գալիս հավաքականներում։ Առաջիկա խաղը նման չի լինի ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցավեճին։ Մենք ցանկանում ենք գերիշխել, դա բարդ կլինի, բայց մենք խաղում ենք «Պարկ դե Պրենսում»»,- ասել է իսպանացին:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


