«Լիվերպուլն» Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում հյուրընկալվեց «Լութոն Թաունին» և խուսափեց պարտությունից ավելացված ժամանակում՝ 1-1:
Գոլազուրկ առաջին կեսից հետո տանտերերին խաղավերջում՝ 80-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ մղեց նիդերլանդցի հարձակվող Տահիտ Չոնգը: Ավելացված ժամանակի 5-րդ րոպեին փոխարինման մտած Լուիս Դիասը հավասարեցրեց հաշիվը՝ գոլը նվիրելով հորը, որն արդեն մի քանի օր է՝ առևանգված է Կոլումբիայում:
Լուիս Դիասի մարզաշապիկին գրված էր՝ «Ազատություն հորս»:
«Լիվերպուլը» 24 միավորով երրորդ տեղում է, «Լութոնը» 6 միավորով 17-րդն է:
Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր
«Լութոն Թաուն» - «Լիվերպուլ»՝ 1-1 (տեսանյութ)
Տահիտ Չոնգ, 80 - Լուիս Դիաս, 90+5