Անգլիական «Լիվերպուլի» կոլումբացի եզրային հարձակվող Լուիս Դիասը 5 ամիս անց կվերադառնա խաղադաշտ: Այդ մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Դիեգո Ռուեդան:
Դիասը կարող է մասնակցել «Բորնմութի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղին, որը տեղի կունենա մարտի 11-ին:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի ֆուտբոլիստը ծնկի վնասվածքի պատճառով նախորդ տարվա հոկտեմբերի 9-ից հետո խաղադաշտ դուրս չի եկել:
Ընթացիկ մրցաշրջանում Լուիս Դիասը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 12 հանդիպման, դարձել չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: