Կատալոնական «Բարսելոնան» կրկին կենտրոնացել է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ուղղությամբ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
«Բլաուգրանայի» ղեկավարությունը նման որոշում է կայացրել Նիկո Ուիլյամսի չկայացած տրանսֆերից հետո:
Հնարավոր գործարքը բարդ է լինելու, քանի որ անգլիական գրանդը չի ցանկանում բաժանվել կոլումբացի աստղից:
Ավելի վաղ մերսիսայդցիները մերժել էին Մյունխենի «Բավարիային», որը նույնպես ցանկանում է ձեռք բերել Դիասին:


