«Լիվերպուլի» ու Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուիս Դիասը շնորհակալություն է հայտնել Աստծուն, որ ընտանիքի հետ վերամիավորվելու հնարավորություն է տրվել:
«Շնորհակալ եմ, Աստված, որ թույլ տվեցիր մեզ՝ որպես ընտանիք, կրկին միասին լինել»,- X սոցիալական ցանցում գրել է Դիասը:
Հիշեցնենք, որ Դիասի հայրը, որն ավելի քան երկու շաբաթ պատանդառված էր, ազատ է արձակվել նոյեմբերի 14-ին: Հանցագործներն առևանգել էին նաև ֆուտբոլիստի մորը, սակայն, բարեբախտաբար, ոստիկանությունը կարողացել էր կարճ ժամանակում նրան ազատել:
Gracias Dios 🙏🏻 por permitirnos estar juntos de nuevo en familia ❤️ pic.twitter.com/3bIl4YUHga
— Luis Fernando Díaz (@LuisFDiaz19) November 14, 2023