«Լիվերպուլի» եզրային հարձակվող Լուիս Դիասի ծնողները առևանգվել են կոլումբիական Բարանկաս քաղաքում:
Semana-ն տեղեկացնում է, որ միջադեպից հետո ոստիկանները կարողացել են ազատել Դիասի մորը՝ Սիլենիս Մարուլանդին, սակայն հայրը՝ Լուիս Մանուել Դիասը դեռ գտնվում է առևանգողների մոտ: Այժմ ոստիկանները փորձում են ազատել նաև նրան:
Ըստ տեղեկությունների՝ հանցագործները մոտոցիկլերով մոտեցել են Դիասի ծնողների ավտոմեքենային, նստել և սպառնալիքով հրահանգել իրենց պահանջած ուղղությամբ գնալ: