Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։
«Ռոդրին պետք է դառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր: Տվեք նրան այս մրցանակը, խնդրում եմ։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է հեղինակավոր ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
28-ամյա Ռոդրին ճանաչվել էր Եվրո-2024-ի լավագույն ֆուտբոլիստ: Կիսապաշտպանը Գերմանիայում անցկացված մրցաշարում մասնակցել էր 6 հանդիպման, դարձել մեկ գոլի հեղինակ:
Հիշեցնենք, որ Իսպանիան եզրափակիչում 2-1 հաշվով հաղթել էր Անգլիային և դարձել Եվրոպայի քառակի չեմպիոն: Ռոդրին եզրափակիչ հանդիպման երկրորդ խաղակեսի մեկնարկից առաջ վնասվածքի պատճառով փոխարինվել էր:


