Հռոմի «Լացիոյի» իսպանացի կիսապաշտպան Լուիս Ալբերտոն երկարաձգել է պայմանագիրը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027-ի ամառ:
Հիշեցնենք, որ Լուիս Ալբերտոն 2016-ին «Լացիո» էր տեղափոխվել անգլիական «Լիվերպուլից»:
Հռոմեական ակումբի կազմում Ալբերտոն անցկացրել է 271 հանդիպում, դարձել է 49 գոլի և 70 գոլային փոխանցման հեղինակ: