Նիդերլանդցի հանրահայտ մարզիչ Լուի վան Գալը չի գլխավորի Դորտմունդի «Բորուսիան», հայտնում է Sky Sport-ը:
Ռուրյան ակումբն այս պահին չի դիտարկում նրա թեկնածությունը:
73-ամյա մասնագետը նույնպես արձագանքել է լուրերին և հայտարարել է, որ մրցաշրջանի կեսից ոչ մի թիմ չի գլխավորելու:
Հիշեցնենք, որ Լուի վան Գալը Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել էր 2022 թվականին: