Logo

Լուի վան Գալն աշխատանք է ստացել «Այաքսում»

00:04 / 04.10.2023Ֆուտբոլ
null

Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալն աշխատանքի է անցել Ամստերդամի «Այաքսում»։ Բազմափորձ մասնագետը դարձել է ակումբի խորհրդատուն տեխնիկական հարցերով։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Յան վան Հալստը։ 

«Ուզում եմ օգնել «Այաքսին»։ Ես հիմա շատ ժամանակ եմ անցկացնում Պորտուգալիայում, ու դա կարող է օգնել ինձ խորհրդատուի նոր գործում։ Ես կարող եմ իմ գիտելիքներով ու փորձով կիսվել դիտորդական խմբի հետ, մանավանդ երբ նշանակվեն Լեոն, վան Վեյկը և Միխայել վան Պրագը։ Մենք պետք է դարձյալ լինենք ամենաբարձր դիրքերում ու այդ ճանապարհին բոլորս պետք է ունենանք մեր ներդրումը»,-վան Գալի խոսքն է մեջբերում «Այաքսի» պաշտոնական կայքը։ 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա