«Լուդոգորեցի» գլխավոր մարզիչ է նշանակվել Պեր-Մատիաս Հյոգմոն, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։
65-ամյա մասնագետը նախկինում մարզել է նորվեգական «Մյոլդեն», «Ֆրեդրիկստադը», «Տրյոմսոն», «Ռոսենբորգը», ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդը», շվեդական «Հեկենը», «Յուրգորդենը» և Նորվեգիայի ազգային հավաքականը։
Բուլղարիայի չեմպիոնը 2025թ. հուլիսից հանդես էր գալիս Ռուի Մոտայի գլխավորությամբ, որը վերջերս պաշտոնանկ է արվել։ Պորտուգալացի մասնագետը նախորդ մրցաշրջանում մարզում էր «Նոան», որի ղեկին դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։


