Logo

Լուչիանո Սպալետին Ա Սերիայի՝ հոկտեմբերի լավագույն մարզիչն է

10:57 / 05.11.2022ՍՊՈՐՏ
null

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի՝ հոկտեմբերի լավագույն մարզիչ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
 
Նախորդ ամիս իտալացի մասնագետի գլխավորած թիմն անցկացրել է 5 հանդիպում Իտալիայի առաջնությունում ու տարել նույնքան հաղթանակ:

12 տուրից հետա Նեապոլ քաղաքը ներկայացնող թիմը 32 միավորով առաջատարն է և երկրորդ տեղը զբաղեցնող Բերգամոյի «Ատալանտային» գերազանցում է 5 միավորով:

Հիշեցնենք, որ Սպալետին «Նապոլին» գլխավորում է 2021 թվականից:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ