Իտալացի փորձառու մասնագետ Լուչանո Սպալետին նշանակվել է Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը: Եթե թիմը նվաճի Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի Լիգայի փուլի ուղեգիր, պայմանագրի ժամկետը կերկարաձգվի երկու մրցաշրջանով:
66-ամյա մասնագետը նախորդ 1,5 տարին աշխատել էր Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Նախկինում նա գլխավորել է նաև «Նապոլին», «Ինտերը», «Ռոման» և այլ թիմեր:
Ավելի վաղ «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Իգոր Տուդորը:
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

