Logo

Հայաստանի հավաքականի դարպասապահը դարձել է աշխարհի ակումբային չեմպիոն

15:03 / 08.12.2023Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուլերն իսպանական «Պալմա Ֆուտզալի» կազմում դարձել է աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Եզրափակիչում «Պալմա Ֆուտզալը» հաղթել է բրազիլական «Կասկավելին»: Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է 3-3 հաշվով: 6-մետրոնոց հարվածաշարում հաղթել է իսպանական ակումբը՝4-3:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լուանը ճանաչվել էր ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտզալիստ: Հայաստանի հավաքականը դեկտեմբերի 15-ին ԱԱ-ի որակավորման փուլում տանը կմրցի Վրաստանի հավաքականի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ