Logo

Լուան Մյուլերը` 2024թ. աշխարհի լավագույն դարպասապահ

20:32 / 12.01.2025Ֆուտզալ
null

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացող Լուան Մյուլերը Jako ամենամյա մրցանակաբաշխությունում Fustaplanet-ի կողմից ճանաչվել է 2024թ. աշխարհի լավագույն դարպասապահ։

Նախորդ տարի 31-ամյա դարպասապահն իսպանական «Պալմա ֆուտզալի» հետ դարձել էր Չեմպիոնների լիգայի, Միջմայրցամաքային գավաթի և աշխարհի ակումբային առաջնության հաղթող։

Մյուլերը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված Չեմպիոնների լիգայի «4-ի եզրափակիչի» կիսաեզրափակիչում գոլ էր խփել՝ գրավելով պորտուգալական «Բենֆիկայի» դարպասը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա