Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսն իր կարծիքն է արտահայտել Լիոնել Մեսիի՝ «Ոսկե գնդակը» ստանալու վերաբերյալ:
«Մեսիի՝ «Ոսկե գնդակը» ստանալը խեղկատակություն էր: Նախորդ 12 ամիսների ընթացքում աշխարհի լավագույն ֆուտբոլիստն Էրլինգ Հոլանդն էր՝ հաշվի առնելով նրա նվաճած կարևոր տիտղոսներն ու ռեկորդային թվով գոլերը»,- ասել է Մաթեուսը։
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան սոցցանցերում պատասխանել է գերմանացուն. «Այս ինչպե՜ս են լացում մարդիկ»,- գրել է «Բենֆիկայի» ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կարիերայում 8-րդ անգամ «Ոսկե գնդակը» նվաճեց: