Logo

Լոթար Մաթեուս․ «Կիմ Մին Ջեն դեռ չի ադապտացվել «Բավարիայի» խաղին»

15:30 / 02.10.2023Ֆուտբոլ
null

Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը խոսել է մյունխենյան ակումբի հարավկորեացի պաշտպան Կիմ Մին Ջեի ցուցադրած խաղի մասին։

«Կիմը դեռ պատրաստ չէ այնպես, ինչպես մենք էինք ցանկանում։ Սկզբում նա պետք է ադապտացվի Բունդեսլիգային։ Կարծում եմ, որ պաշտպանին խանգարում է վստահության պակասը։ Ոչինչ չունեմ նրա դեմ, բայց Կիմը դեռ չի արդարացրել սպասելիքները»,- Մաթեուսի խոսքերն է մեջբերում Sky Sports Germany-ն։

26-ամյա Կիմ Մին Ջեն ամռանը 50 միլիոն եվրոյի դիմաց իտալական «Նապոլիից» տեղափոխվեց «Բավարիա»։ Գերմանական գրանդի կազմում Կիմը մասնակցել է 8 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ