Մեքսիկական «Պաչուկայի» գլխավոր մարզիչ Խայմե Լոսանոն խոսել է Մադրիդի «Ռեալի» դեմ աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում կայացած հանդիպման (1-3) մասին.
«Մենք պետք է ոչնչացնեինք «Ռեալին», բայց չգիտեինք` ինչպես։ Խիստ զայրացած եմ, քանի որ սա մեր վերջին շանսն էր մրցաշարում պայքարը շարունակելու համար։
Սա «Ռեալին» հաղթելու հիասքանչ հնարավորություն էր, բայց մենք չէինք մտածում, որ կարող ենք անել դա»,- նշել է մեքսիկացի մասնագետը, որի խոսքը մեջբերում է Marca-ն։
«Ռեալի» դեմ խաղում «Պաչուկան» 7-րդ րոպեից քանակական առավելություն է ունեցել մրցակցի պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հեռացումից հետո։ «Արքայական ակումբը» բոլոր երեք գոլերը խփել է՝ խաղալով 10 ֆուտբոլիստով։
Մեքսիկական ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել ու զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից։


