Logo

«Լոս Անջելեսը» կկազմակերպի հայկական ժառանգության երեկո

16:05 / 12.07.2023Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Լոս Անջելես» ակումբը կկազմակերպի հայկական ժառանգության երեկո (Armenian Heritage Night), հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբը ներկայացրել է մարզաշապիկների յուրօրինակ հավաքածու, որը կոչվում է «Հայկական ժառանգություն»: Միջոցառման հատուկ հյուրը կլինի System of a Down ռոք խմբի բաս կիթառահար Շավո Օդաջյանը:

«Լոս Անջելեսում հայ լինելը նշանակում է ազդվել քաղաքի չափից և բազմազանությունից՝ միաժամանակ պահպանելով ուրույն ձեռագիր, որը հետք է թողնում այս գործուն քաղաքի վրա»,- նշել է մարզաշապիկի դիզայներ Սաքո Շահինյանը:

Միջոցառումը կկայանա հուլիսի 13-ին «Սենթ Լուիսի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության խաղից առաջ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ