NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի արձանը տեղադրվել է Լոս Անջելեսում՝ «Լեյքերսի» արենայի դիմաց: Արձանի վրա Բրայանտը ներկայացված է կալիֆորնիական թիմի 8 համարով է:
Արձանի բացման արարողությունը կայացել է «Լեյքերս» – «Դենվեր» հանդիպումից առաջ, տեղեկացնում է NBA-ի կայքը:
Միջոցառմանը ներկա են եղել Բրայանտի ընտանիքի անդամները, նախկին մարզիչ Ֆիլ Ջեքսոնը, նախկին թիմակից Պաու Գազոլը և բասկետբոլային աշխարհի այլ ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 2020-ին ամերիկացին մահացել էր ավիաաղետի հետևանքով: Բրայանտը կարիերան ավարտել էր 2016 թվականին:
.jpg)

.jpg)
