Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերի ժամանակ չի բացառվում քաղաքում և հարակից տարածքներում այժմ մոլեգնող հրդեհների կրկնվելը, հաղորդում է The i Paper-ը:
«Իրավիճակը շատ ծանր է, ինչ-որ առումով փակուղային է։ Հաշվի առնելով կլիմայի շարունակվող փոփոխությունները՝ չի կարելի չմտածել նմանատիպ իրավիճակի կրկնության մասին, այդ թվում՝ անմիջապես խաղերի ժամանակ։ Սա լուրջ հարցեր է առաջացնում, այդ թվում՝ ապահովության տեսանկյունից»,- ասել է սպորտային տնտեսագիտության պրոֆեսոր Սայմոն Չեդվիքը:
Լայնամասշտաբ հրդեհների հետևանքով այրվել է 10,000 տուն և այլ շինություններ, ամբողջ գույքի վերականգնման արժեքը գնահատվում է մոտավորապես 135 միլիարդ դոլար: