Logo

«Լոս Անջելես Գելեքսին» նվաճել է MLS-ի գավաթը

11:32 / 08.12.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսին» նվաճել է MLS-ի գավաթը:

Եզրափակիչում Լոս Անջելեսի թիմը 2-1 հաշվով հաղթել է «Նյու Յորք Ռեդ Բուլզին»: «Գելեքսիից» գոլի հեղինակ են դարձել հարձակվողներ, գանացի Յոզեֆ Պաինտսիլը, սերբ Դեյան Յովելյիչը:

«Լոս Անջելես Գելեքսիի» կազմում խաղին մասնակցել է նաև գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը, որն առաջին անգամ նվաճեց ազգային առաջնության տիտղոս:

«Լոս Անջելես Գելեքսիի» համար սա MLS-ի 6-րդ տիտղոսն է, սա ռեկորդային ցուցանիշ է:

MLS, եզրափակիչ

«Լոս Անջելես Գելեքսի» (ԱՄՆ) - «Նյու Յորք Ռեդ Բուլզ» (ԱՄՆ)` 2-1

Յոզեֆ Պաինտսիլ, 9, Դեյան Յովելյիչ, 13 - Սեն Նեալիս, 28

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա