Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի չորրորդ տուրում տանն «Ալ Նասրին» 0-2 հաշվով պարտվելուց հետո «Ալ Իթիհադի» ղեկավարությունը գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Լորան Բլանին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիացի 59-ամյա մասնագետը նախորդ տարվա հուլիսից էր գլխավորում «Ալ Իթիհադը»: Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում դարձել էր Սաուդյան Արաբիայի չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանում «Ալ Իթիհադը» չորս խաղից հետո 9 միավորով երրորդն է Պրո լիգայի մրցաշարային աղյուսակում:
📝 | Termination of contract with first football team’s head coach pic.twitter.com/fkWmZdnNeB
— Al-Ittihad Club (@ittihad_en) September 27, 2025

