Իսպանացի անվանի մասնագետ Խուլիեն Լոպետեգին շուտով կնշանակվի Լոնդոնի «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է Sky Sports-ը։
Ըստ աղբյուրի` լոնդոնյան ակումբը 57-ամյա մարզչի նշանակման հարցում հասել է վերջնական համաձայնության, որի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ օրերս։
Լոպետեգին «Վեսթ Հեմում» փոխարինելու է շոտլանդացի Դևիդ Մոյեսին։ 61-ամյա մարզիչն ակումբը մարզում էր 2019 թ. դեկտեմբերից։
Ավելի վաղ հաղորդվում էր, թե Խուլիեն Լոպետեգին գլխավորելու է իտալական «Միլանը»։ Նախնական տեղեկություններով, «Ռոսոներին» 3 տարվա պայմանագիր էր համաձայնեցրել մարզչի հետ։