Խուլիեն Լոպետեգին նշանակվել է անգլիական «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Իսպանացի մասնագետն աշխատանքային պարտականությունները կսկսի կատարել այս տարվա հուլիսի 1-ից։ Կողմերի կնքած պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։
57-ամյա Լոպետեգիի վերջին աշխատավայրը եղել է «Վուլվերհեմփթսոնը», որը մարզել է 2022 թ. նոյեմբերից 2023 թ. օգոստոս։ Նա ժամանակին աշխատել է նաև անդալուզյան «Սևիլիայում», Մադրիդի «Ռեալում», Իսպանիայի հավաքականում և պորտուգալական «Պորտուում»։