«Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին հրաժարվել է գլխավորել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադը», գրում է AS պարբերականը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ այժմ արաբական ակումբը դիտարկում է «Ռիվեր Փլեյթի» նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Գալյարդոյի տարբերակը: Նշվում է, որ արգենտինացի մասնագետին «Ալ Իթիհադը» պատրաստ է վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ: Գալյարդոն «Ռիվեր Փլեյթում» հասել է բազմաթիվ նվաճումների, այդ թվում՝ 2 անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթը:
Օրեր առաջ «Ալ Իթիհադը» զբաղեցրած պաշտոնից հեռացրեց Նունու Էշպիրիտու Սանտուին՝ թիմի առաջատար Կարիմ Բենզեմայի հետ տարաձայնություններ ունենալու պատճառով: