Logo

Լոնդոնի վարկանիշային մրցաշար․ Գոռ Ներսեսյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.03.2020ՍՊՈՐՏ
boxing armenian national team 22 - Լոնդոնի վարկանիշային մրցաշար․ Գոռ Ներսեսյանը նույնպես մեկնարկեց հաղթանակով
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:40

-

-

Լոնդոնում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը։

Մրցումային երկրորդ օրը հաղթանակով է մեկնարկել 81 կգ քաշային Գոռ Ներսեսյանը։ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրն առավելության է հասել չեխ Կարել Հորեսյեկի նկատմամբ։

2-րդ ռաունդում Գոռը նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ 3-րդ ռաունդում՝ վնասվածք ստացել։ Մրցավարները դադարեցրել են մարտը, բայց քանի որ հայ մարզիկը միավորներով զգալի առաջ է եղել, հաղթանակը շնորհվել է նրան։

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանն ու 69 կգ քաշային Անի Հովսեփյանը։

Արթուր Բազեյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Լոնդոնի վարկանիշային մրցաշարում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ