Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ու ամերիկացի Թեյլոր Ֆրիցը Լոնդոնում ընթացող ATP-500 շարքի մրցաշարի զուգախաղում դուրս եկան եզրափակիչ:
Խաչանովն ու Ֆրիցը կիսաեզրափակիչում երեք սեթում 4-6, 6-3, 12-10 հաշվով առավելության հասան Արևալո Գոնսալես (Սալվադոր) - Մարսելո Պավիչ (Խորվաթիա) զույգի նկատմամբ:
Եզրափակիչում Խաչանով-Ֆրից զույգի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Լոնդոնի մրցաշարի մենախաղի մեկնարկում պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային: