Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը և ամերիկացի Թեյլոր Ֆրիցը չկարողացան նվաճել Լոնդոնի ATP-500 շարքի մրցաշարի տիտղոսը։
Զուգախաղի եզրափակիում Խաչանովն ու Ֆրիցը 6-4, 6(5)-7, 8-10 հաշվով պարտվեցին Նիլ Սկուպսկի (Մեծ Բրիտանիա) - Մայքլ Վինուս (Նոր Զելանդիա) զույգին։ Մրցախաղը տևեց 1 ժամ 19 րոպե։
Հիշեցնենք, որ հայ թենիսիստը Լոնդոնի մրցաշարի մենախաղի մեկնարկում պարտվել էր ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սեբաստյան Կորդային:


