Logo

Լոնդոն. Ալկարասը հաղթեց և եզրափակիչում կմրցի Ալեքս դե Մինորի հետ

21:07 / 24.06.2023Թենիս
null

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել Լոնդոնում ընթացող АТР 500 շարքի մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչում իսպանացի թենիսիստը 6-3, 6-4 հաշվով հաղթեց Սեբաստիան Կորդեին: Մրցախաղը տևեց 1 ժամ 22 րոպե:

Եզրափակիչում Ալկարասը կմրցի աշխարհի 18-րդ ռակետ, ավստրալացի թենիսիստ Ալեքս դե Մինորի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել Հոլգեր Ռունեին (6-րդ ռակետ):

Լոնդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը կազմում է 2.1 միլիոն դոլար:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ