Logo

«Լոկոմոտիվը» ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ, Նաիր Տիկնիզյանը՝ գոլի հեղինակ

20:25 / 22.07.2023Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» 2-2 հաշվով ավարտեց Կազանի «Ռուբինի» հետ տնային հանդիպումը:

Տանտերերից գոլ խփեցին Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը և ֆրանսիացի հարձակվող Վիլսոն Իսիդորը: Կազանյան թիմի կազմում դարպասի գրավմամբ աչքի ընկան 25-ամյա հարձակվող Միռլինդ Դակուն և նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկած գանացի Ջոել Ֆամեյեն:

«Ռուբինի» կազմում նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն, որը մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, առաջին տուր

«Լոկոմոտիվ» - «Ռուբին»՝ 2-2

Նաիր Տիկնիզյան, 23, Վիլսոն Իսիդոր, 87 - Միռլինդ Դակու, 3, Ջոել Ֆամեյե, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա