Մոսկվայի «Լոկոմոտիվի» մամուլի ծառայությունը կատակել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հասցեին:
«Այն զգացողությունը, երբ առավոտդ սկսում ես ոչ թե 3:30-ին, այլ ծովում՝ մի բաժակ սուրճով»,- գրված է տելեգրամյան գրառման մեջ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Տիկնիզյանի կինը՝ «Матч ТВ»-ի հաղորդավարուհի Յանա Ռոմաշկինան, խոստովանել էր, որ ամուսինն արթնանում է առավոտյան ժամը 3։30-ին, որ իրեն աշխատանքի ուղեկցի: