Logo

«Լոկոմոտիվը» հաղթեց «Սպարտակին»

19:30 / 28.09.2024Ֆուտբոլ
null

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լոկոմոտիվը» մոսկովյան դերբիում 3-1 հաշվով ուժեղ գտնվեց «Սպարտակից»։ Դաշտի տերերի կազմում դուբլ գրանցեց ռուս պաշտպան Իլիա Սամոշնիկովը։

Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը և կիսապաշտպան Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» փոխարինողների թվում էին: Սևիկյանը փոխարինման մտավ 88-րդ րոպեին, իսկ Թիկնիզյանը խաղաժամանակ չստացավ։

Այս հաղթանակից հետո «Լոկոմոտիվը» վաստակեց 24 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ «Սպարտակը» 16 միավորով 6-րդն է։

Ռուսաստանի Պրեմիեր լիգա, 10-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Սպարտակ»` 3-1

Իլիա Սամոշնիկով, 7, 36, Դմիտրի Վորոբյով, 58 – Էսեկիել Բարկո, 16 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ