Logo

«Լոկոմոտիվը» 5 միլիոն եվրո է պահանջում «Վերդերից»՝ Տիկնիզյանի տրանսֆերի դիմաց

14:27 / 26.07.2023Ֆուտբոլ
null

Գերմանական «Վերդերը» պաշտոնական առաջարկ է կատարել Մոսկվայի «Լոկոմոտիվին» և ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Իվան Կարպովը:

Բրեմենյան ակումբը պատրաստ է Հայաստանի հավաքականի պաշտպանի տեղափոխության դիմաց վճարել 2.5 միլիոն եվրո, սակայն «Լոկոմոտիվը» պահանջում է 5.5 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը մոսկովյան թիմի կազմում մասնակցել է 2 հանդիպման և դարձել 2 գոլի հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած 4 խաղում Տիկնիզյանը աչքի է ընկել մեկ անգամ:

2022/23 մրցաշրջանում Վերդերը 13-րդ տեղն էր զբաղեցրել Գերմանիայի առաջնությունում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա