«Լոկոմոտիվի» նախկին սելեկցիոներ և ակադեմիայի նախկին տնօրեն Վլադիմիր Կուզմիչևը խոստովանել է, որ նախկինում մոսկովյան ակումբը կարող էր ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանին:
«Երբ Զախարյանի պայմանագիրը «Դինամոյի» հետ ավարտվեց, և նրա գործակալները կարող էին բանակցել, ես խոսեցի Արսենի մասին: Եթե այն պայմանները, որ նրանք խնդրեցին, ստեղծվեին ակումբի կողմից, գուցե Զախարյանը հիմա խաղար «Լոկոմոտիվում»։
Սակայն ակումբը հրաժարվել է այդ տրանսֆերից։ Հետո որոշ ժամանակ անցավ, և Արսենը պայմանավորվեց «Դինամոյի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգման վերաբերյալ»,- Վլադիմիր Կուզմիչևի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն:
Ավելի վաղ 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել էր տեղափոխվել թուրքական «Գալաթասարայ»: Նախորդ տարվա օգոստոսին ձախողվել էր Զախարյանի տրանսֆերը Լոնդոնի «Չելսի»:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 30 խաղում դարձել է չորս գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: