Logo

«Լոկոմոտիվի» նախկին նախագահ. «Թիկնիզյանը կարող է խաղալ Լա լիգայում»

16:46 / 17.12.2024Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին նախագահ Նիկոլայ Նաումովը խոսել է մայրաքաղաքային ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի հեռանկարի մասին:

«Նաիրն ուժեղ ֆուտբոլիստ է, նա կարող էր խաղալ Իսպանիայի առաջնությունում: Թիկնիզյանը լավ է մտածում և բարձր արագություն ունի: Եթե լինի առաջարկ, որը կբավարարի ֆուտբոլիստին և «Լոկոմոտիվին», ապա պետք է համաձայնել»,- ֆունկցիոների խոսքը մեջբերում է «Спорт-Экспресс»-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թիկնիզյանի տրանսֆերով հետաքրքրված է իսպանական «Սևիլիան», սակայն անդալուսական ակումբը հերքել էր այդ տեղեկությունը:

Հիշեցնենք, որ 25-ամյա Թիկնիզյանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում 16 խաղում դարձել է 2 գոլի և 1 ասիստի հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա