Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի առողջական վիճակի մասին:
«Թիկնիզյանը պատրաստ էր մասնակցել «Ախմատի» դեմ հանդիպմանը (2-0), բայց որոշեցինք ռիսկի չդիմել, քանի որ հանգամանքներն այդպես դասավորվեցին։ Մենք ցանկացանք ենք նրան ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ` վերջնական ապաքինվելու համար։ Անկասկած, նա պատրաստ կլինի ԲԿՄԱ-ի դեմ խաղին»,- Գալակտիոնովի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։
Նաիր Թիկնիզյանը վնասվածքի պատճառով խաղադաշտ դուրս չի եկել մարտի 14-ից հետո։ 24-ամյա ֆուտբոլիստը վնասվածքի պատճառով բաց թողեց նաև Հայաստանի հավաքականի ընկերական խաղերը Կոսովոյի (0-1) ու Չեխիայի (1-2) թիմերի դեմ։ Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը 26 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
«Լոկոմոտիվը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է ապրիլի 13-ին և Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում ընդունելու է Մոկսվայի ԲԿՄԱ-ին։


