Logo

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչը` Թիկնիզյանին քիչ խաղաժամանակ տրամադրելու մասին

13:54 / 20.04.2025• Ֆուտբոլ
null

Մոսկվայի «Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը խոսել է հայ պաշտպան Նաիր Թիկնիզյանին քիչ խաղաժամանակ տրամադրելու պատճառների մասին, հաղորդում է «Спорт Экспресс»-ը:

«Նաիրը լավ է մարզվում, բայց օբյեկտիվորեն, Պինյաևը, որը խաղում է Թիկնիզյանի դիրքում, բավականին լավ տեսք ունի և արդյունք է տալիս: Մենք ունենք առողջ մրցակցություն: Նույնը Սիլյանովի և Սամոշնիկովի հետ կապված: Դժվար ընտրություն է, բայց հավանաբար օբյեկտիվ: Պարզ է, որ ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, Նաիրն էլ ավելի շատ է ուզում խաղալ: Բայց Թիկնիզյանը հասկանում է, որ մրցակցություն կա»,- ասել է ռուս մասնագետը:

Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 22 հանդիպման՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 997 րոպե։ Այս ընթացքում նա խփել է երկու գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ