«Յուվենտուսն» Ա Սերիայի 9-րդ տուրում հյուրընկալվեց «Միլանին» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:
Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին խփեց իտալացի կիսապաշտպան, «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Մանուել Լոկատելին:
«Ռոսոներին» 40-րդ րոպեից 10 ֆուտբոլիստով էր. վերջին հույսի խախտման համար ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր գերմանացի Մալիկ Տիաուն:
«Յուվենտուսը» միավորների քանակը հասցնում է 20-ի ու երրորդն է, «Միլանը» 21 միավորով երկրորդն է: Առաջատար «Ինտերը» վաստակել է 22 միավոր:
Իտալիայի Ա Սերիա, 9-րդ տուր
«Միլան» - «Յուվենտուս»՝ 0-1
Մանուել Լոկատելի, 63
Հեռացում՝ Մալիկ Տիաու («Միլան»), 40