Logo

Լողորդ Արթուր Բարսեղյանն ավարտել է մարզական կարիերան

19:32 / 30.07.2024Ջրային մարզաձևեր
Պաշտոնական
null

Հայաստանի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ելույթ ունենալուց հետո ինստագրամյան էջում կատարած գրառմամբ հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին:

«Հրաժեշտ տալու ժամանակն է, շնորհակալություն Փարիզ-2024: Ուրախ եմ այն ամենի համար, ինչ ստացա այս 19 տարվա մարզումներից: Ցանկանում եմ երկար ժամանակ հանգստանալ և տեսնել, թե ինչ կարող եմ անել մարզական կյանքից դուրս:

Խնդրում եմ աջակցեք ինձ և մի դատեք: Եթե ճանաչում ես ինձ, գիտես: Պետք է աճել մեկ այլ բանի մեջ»,- գրել է 22-ամյա Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ Բարսեղյանն իր համար երկրորդ Օլիմպիական խաղերում 100 մետր ազատ ոճի որակավորման փուլում 79 մասնակիցների մեջ գրավել էր 56-րդ տեղը և դուրս չէր եկել եզրափակիչ:

Արթուր Բարսեղյանը մասնակցել էր նաև նախորդ Օլիմպիական խաղերին: Տոկիո-2020-ում հայ լողորդը 50 մետր ազատ ոճում 43-րդն էր, իսկ 100 մետր ազատ ոճում՝ 38-րդը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ