ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս կայացել են լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց և կանանց Հայաստանի առաջնությունները, որոնց մասնակցել են տղամարդկանց 10 և կանանց 14 թիմեր։ Կայացել է 43 հանդիպում, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։
Տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է Մխիթար Սեբաստացու կրթահամալիրի թիմը, որը ոչ մի պարտություն չի կրել առաջնության ընթացքում: Երկրորդ տեղը գրավել է ԻԲՏ թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՖԻՄԱ-ն:
Կանանց առաջնության չեմպիոն է հռչակվել Կոտայքի մարզը ներկայացնող «Գեղաշեն» թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Ակադեմիա» թիմը, իսկ երրորդ տեղը գրավել է ԵՊՀ-ի թիմը:
Մրցանակակիր թիմերը պարգևատրվել են դիպլոմներով, մեդալներով և գավաթներով։ Հայաստանի չեմպիոններն իրավունք են ստացել մասնակցելու աշնանը կայանալիք լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի ակումբային առաջնությանը։






