Logo

Լևոն Արոնյանն ու Վեյ Յին կվիճարկեն գլխավոր մրցանակը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:14 / 16.07.2022• Շախմատ
null

Արագ շախմատի Champions Chess Tour առցանց մրցաշարում հաջող ելույթները շարունակեց Լևոն Արոնյանը, որը կիսաեզրափակչում 3-1 հաշվով հաղթելով Յան-Քշիշտոֆ Դուդային, իրավունք ստացավ պայքարելու գլխավոր մրցանակի համար:

Արոնյանը հաղթանակներ տոնեց 2-րդ և 4-րդ պարտիաներում, մյուս երկուսում գրանցվեց ոչ-ոքի: Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի Վեյ Յին, որը 2,5-0,5 հաշվով պարտության մատնեց Ռիչարդ Ռապորտին: Հիշեցնենք, որ Վեյ Յին քառորդ եզրափակչում 3,5-2,5 հաշվով հաղթել էր Սամուել Սևյանին:

Եզրափակիչում Արոնյանն ու Յին արագ շախմատի 4-ական պարտիայից բաղկացած 2 մրցախաղ կանցկացնեն: Հավասար արդյունքի դեպքում հաղթողին կորոշի կայծակնային շախմատի լրացուցիչ մրցախաղը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ