Կոլումբիայի հավաքականի և «Պորտուի» հարձակվող Լուիս Դիասը պատրաստվում է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Լիվերպուլը» պայմանագիր է համաձայնեցրել 25-ամյա ֆուտբոլիստի հետ:
Մոտ ժամանակներում մերսիսայդցիները պորտուգալական կողմի հետ կպայմանավորվեն խաղացողի տեղափոխության հարցում:
Սպասվում է, որ Դիասն ու «Լիվերպուլը» գործակցության պայմանագիր կկնքեն 5 տարով:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում կոլումբիացի ռմբարկուն անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 ասիստի հեղինակ: